ԳԶՄՀ(IFAD)-ի և ՀՀ-ի Համագործակցությունը Շարունակվում է
17.11.2014Հայաստանը կարող է խթանել եկամտի աճը և երիտասարդների զբաղվածությունը գյուղատնտեսության միջոցով
ԳԶՄՀ աջակցում է ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման զարգացմանը
Հռոմ, 2014թ. նոյեմբերի 12 – Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (ԳԶՄՀ) ստորագրել են 11.0 մլն ԱՄԴ արժողությամբ փոխառության համաձայնագիր, որն ուղղված է Հայաստանի յոթ մարզերում “Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի” ֆինանսավորմանը:
ԳԶՄՀ աջակցությամբ ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 52.8 մլն ԱՄԴ, համաֆինանսավորվում է Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի (ՄԶՕՀ) կողմից 25 մլն ԱՄԴ ներդրումով, 3.5 մլն ԱՄԴ երկկողմ այլ դոնորների կողմից, 10.1 մլն ԱՄԴ ՀՀ կառավարությունից, 3.5 մլն ԱՄԴ ծրագրի համայնքային շահառուների կողմից և 0.9 մլն ԱՄԴ ազգային ֆինանսական հաստատությունների կողմից: Ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրվել է Հռոմում գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի և ԳԶՄՀ փոխնախագահ Միշել Մորդասինիի կողմից:
Հայաստանում հողատարածքների մոտ 70 տոկոսը օգտագործվում է գյուղատնտեսության նպատակով, որն ապահովում է երկրի ազգաբնակչության 44 տոկոս և գյուղական տարածքներում բնակվողների 65 տոկոս զբաղվածության մակարդակը: Այգեգործության, խաղողագործության և անասնապահության գյուղատնտեսական ճյուղերի արտադրությանը նպաստում են հողերի բարձրությունը, հողակտորների առավելապես փոքր չափերը և մեծ աշխատուժի առկայությունը: ԳԶՄՀ ֆինանսավորվող նոր ծրագիրը Հայաստանում կօգնի արձագանքելու բիզնեսի, ֆինանսական և գյուղատնտեսական ոլորտների արագընթաց փոփոխություններին` մինչ երկրի տնտեսությունը շարունակում է ընթանալ վերականգման ճանապարհով: Այն նպատակաուղղված է բարելավելու ազգաբնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակը` ստեղծելով եկամտի աճի և կայուն զբաղվածության հնարավորություններ:
Ծրագիրը կիրականացվի ի նպաստ ավելի քան 66.000 շահառուների, մեծամասամբ կանանց, որոնք ստիպված են վարել իրենց տնային տնտեսությունը, քանի որ մեծ թվով տղամարդիկ և երիտասարդներ թողնում են համայնքները` աշխատանք փնտրելու նպատակով: Ծրագիրը կընդգրկի հանրապետության յոթ մարզերը (Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք և Արագածոտն), որտեղ աղքատության մակարդակը բարձր է, սակայն միևնույն ժամանակ բարձր է գյուղատնտեսական պոտենցիալը, ինչը կօգնի շահառուներին բարելավելու իրենց կենսամակարդակը:
1995թ. սկսած ԳԶՄՀ կատարել է ընդհանուր 78.2 մլն ԱՄԴ ներդրում Հայաստանում, իրականացնելով 6 ծրագրեր և ներգրավելով մոտ 394.000 շահառու գյուղական տնտեսություններ:
Հարցազրույց վարելու համար կարող եք դիմել հայաստանյան ծրագրի ղեկավար Փաթրիք Հերլանթին:
Կոնտակտային անձ`
Ջեսիքա Ֆոմաս
ԳԶՄՀ տեղեկատվական բաժին
Հեռ.` +390654592215
,,ԳՏՏԶ.ԾԻԳ,, ՊՀ
Հեռ. 010546510