Գնումների բաժնի նպատակն է սահմանել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի /ԳՏՏԶ ԾԻԳ/ Գնումների բաժնի նպատակները, խնդիրները, կոմպետենտությունը, պարտականություններն ու իրավասությունները:
Բաժինը հանդիսանում է Հիմնարկի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում և անմիջականորեն ենթարկվում է Տնօրենին: Բաժինը ղեկավարում է Բաժնի ղեկավարը, որը մրցույթային կարգով աշխատանքի է ընդունվում Հիմնարկի Տնօրենի հրամանով` նախապես ստանալով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի համաձայնությունը /ԳԶՄՀ/, աշխատանքից ազատվում է Հիմնարկի Տնօրենի հրամանով` ԳԶՄՀ-ին տեղյակ պահելով, բաժնի աշխատակիցները մրցույթային կարգով աշխատանքի են ընդունվում Հիմնարկի Տնօրենի հրամանով՝ Բաժնի ղեկավարի ներկայացմամբ` նախապես ստանալով ԳԶՄՀ-ի համաձայնությունը և աշխատանքից ազատվում են Հիմնարկի Տնօրենի հրամանով՝ Բաժնի ղեկավարի ներկայացմամբ` ԳԶՄՀ-ին տեղյակ պահելով:
Բաժնի խնդիրները
Բաժնի հիմնական խնդիրներն են`
- Գնումների բոլոր գործընթացների կազմակերպում, ներառյալ ԾԻԳ-ի թափուր պաշտոն զբաղեցնելու համար գնումների գործընթացը,
- Գնումների քաղաքականության զարգացում և համաձայնեցում միջազգային և տեղական համապատասխան կանոնակարգերի հետ,
- Գնահատող Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում,
- Գնումների պլանի պատրաստում, և ներկայացում քննարկմանն ու հաստատման Զարգացման կոմիտե
Գնումների բաժնի խնդիրների, դրույթների և գործառույթների վերաբերյալ կարող եք մանրամասն տեղեկանալ Գնումների բաժնի մասին կանոնակարգից և Գնումների իրականացման ընթացակարգից` փաստաթուղթ REG551-08 և PR740-01: