Լուրեր

ՄԵԾ ՄԱՍՐԻԿՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

18.08.2016

ՄԵԾ ՄԱՍՐԻԿՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

    Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում այս տարվա հուլիսից սկսվել եւ ընթանում են խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտից հետո գյուղը հիմնովին կլուծի կանոնավոր եւ շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը:

 

   Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրեց Մեծ Մասրիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Պողոսյանը, շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից տրամադրած 694 միլիոն դրամի հաշվին: Մեծ Մասրիկի գյուղապետարանի կողմից կատարվելիք համաֆինանսավորումը կազմում է 34 միլիոն 700 հազար դրամ: Ծրագրով նախատեսված է 14 կիլոմետր արտաքին ցանցի, 6 կիլոմետր ներքին ցանցի, 1 քլորակայանի, 1 պահակատան, 4 մարիչ հորերի, 6 դիտահորերի կառուցում:

 

    «Անցած մեկուկես ամիսների ընթացքում «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ շինարարներն աշխատել են ամբողջ թափով՝ իրականացնելով աշխատանքների ամբողջ ծավալի մոտ 30 տոկոսը: Շինարարությունը ծրագրով նախատեսված է ավարտել երկու տարում, սակայն շինարարները ձգտում են այս տարվա ընթացքում ավարտել հիմնական աշխատանքները: Գյուղի համար այս ծրագիրն ուներ անչափ կարեւոր ու կենսական նշանակություն: Հատկապես արտաքին ցանցի վերակառուցումը խիստ անհրաժեշտ էր, քանի որ կորուստներն այստեղ կազմում էին մոտ 50 տոկոս: Շինարարների կողմից կատարված չափումները ցույց տվեցին, որ 30 լիտր վայրկյան հզորության ջրաղբյուրներից օրվա կարգավորիչ ջրամբար է հասնում մոտ 15 լիտրը:Մեր ունեցած մոտ 16 կիլոմետր ներքին ցանցից վերջին տարիներին տարբեր ծրագրերով նորոգել էինք մոտ 12 կիլոմետրը: Մնացած 4 կիլոմետրը կառուցվում է այն թաղամասերում, որտեղ բացակայել է ներքին ցանցը: Այս ծրագրի ավարտով մենք հիմնովին կլուծենք խմելու ջրի կանոնավոր ու շուրջօրյա մատակարարման խնդիրը: Շուրջօրյա ջրամատակարարում կունենան ոչ միայն բոլոր տնտեսությունները, այլ նաեւ պետական ու մասնավոր հաստատությունները, սպասարկման օբյեկտները, անասնապահական ֆերմաները» -ներկայացրեց Էդիկ Պողոսյանը:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53