ԵՏՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ
09.02.2015Մոսկվայում քննարկվել են ինչպես գազի գնի, այնպես էլ այլ հնարավորությունների հետ կապված մարամասներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին տեղեկացրեց ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողվի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, ով նոր է վերադարձել Մոսկվայից:
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում կայացավ ԵՏՄ անդամ երկրների խորհրդաժողովը, որին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը: Առանձին հանդիպում են ունեցել նաև ՀՀ և ՌԴ վարչապետները:
Լրագրողի դիտարկմանը՝ հիմա Հայաստանը սպառված գազի համար վճարումերը կատարելու է դրամո՞վ, թե՞ ռուբլով, պատգամավորը նկատեց. «Բայց ինչո՞ւ ռուբլով: Ո՞վ է ասել՝ պետք է վճարենք ռուբլով կամ դրամով»:
Պատգամավորը շեշտեց, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար ռեալ հնարավորություններ է բացում: «Եթե մենք այդ հնարավորությունները օգտագործենք, կունենանք կտրուկ աճ»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ անդամակցելով այդ միությանը, բնականաբար, հարցեր են լինելու, որոնք կարելի է միշտ էլ հաղթահարել:
«Մտածել, թե այդ գործընթացները չեն ազդելու Հայաստանի վրա, դա ուտոպիա կլինի, բայց ունենք լրջագույն մեխանիզմներ օգտվելու այդ ամենից և էապես փոխել Հայաստանի տնտեսությունը»,- ասաց նա:
Պատգամավորի հավաստմամբ՝ առաջին նիստը բավականին արդյունավետ էր: «Սա առաջին համաժողովն էր, որտեղ հստակեցվեց մեր նարկայացուցչական կազմը: 2016 թվականից կփոխվի կանոնադրությունը, մասսամբ՝ ներկայացուցիչական կազմով: Սա շատ արդյունավետ հանդիպում էր: Արդյունավետ էր նաև ՌԴ և ՀՀ վարչապետների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի սոցիալ-տնտեսկան հնրավորությունների վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր: Ռեալ հնարավորություններ կան արտահանման հետ կապված»,- մանրամասնեց Այվազյանը:
Ըստ պատգամավորի՝ ռուս գործարարները հետաքրքրված էին փոխշահավետ համագործակցությամբ, որոնք մասնավորապես ուղղված էին արտահանմանը: «Այսօրվա դրությամբ ունենք այն արտադրանքը, որն արտահանվում է. ոսկի, մոլիբդեն, պղինձ և այլն: Եթե մենք արտահաման ճյուղերն ենք նայում, Հայաստանը միշտ էլ սրանք է արտահանել: Ռուսական շուկա կարտահանվի նաև պատրաստի արտադրանք՝ պահածոներ, կոնյակ, շինանյութ, և այլն»: