News

ԵՏՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ

09.02.2015

ԵՏՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ

Մոսկվայում քննարկվել են ինչպես գազի գնի, այնպես էլ այլ հնարավորությունների հետ կապված մարամասներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին տեղեկացրեց ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողվի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, ով նոր է վերադարձել Մոսկվայից:

Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում կայացավ ԵՏՄ անդամ երկրների խորհրդաժողովը, որին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը: Առանձին հանդիպում են ունեցել նաև ՀՀ և ՌԴ վարչապետները:

Լրագրողի դիտարկմանը՝ հիմա Հայաստանը սպառված գազի համար վճարումերը կատարելու է  դրամո՞վ, թե՞ ռուբլով, պատգամավորը նկատեց. «Բայց ինչո՞ւ ռուբլով: Ո՞վ է ասել՝ պետք է վճարենք ռուբլով կամ դրամով»:

Պատգամավորը շեշտեց, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար ռեալ հնարավորություններ է բացում: «Եթե մենք այդ հնարավորությունները օգտագործենք, կունենանք կտրուկ աճ»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ անդամակցելով այդ միությանը, բնականաբար, հարցեր են լինելու, որոնք կարելի է միշտ էլ հաղթահարել:

«Մտածել, թե այդ գործընթացները չեն ազդելու Հայաստանի վրա, դա ուտոպիա կլինի, բայց ունենք լրջագույն մեխանիզմներ օգտվելու այդ ամենից և էապես փոխել Հայաստանի տնտեսությունը»,- ասաց նա:

Պատգամավորի հավաստմամբ՝ առաջին նիստը բավականին արդյունավետ էր: «Սա առաջին համաժողովն էր, որտեղ հստակեցվեց մեր նարկայացուցչական կազմը: 2016 թվականից կփոխվի կանոնադրությունը, մասսամբ՝ ներկայացուցիչական կազմով: Սա շատ արդյունավետ հանդիպում էր: Արդյունավետ էր նաև ՌԴ և ՀՀ վարչապետների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի սոցիալ-տնտեսկան հնրավորությունների վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր: Ռեալ հնարավորություններ կան արտահանման հետ կապված»,- մանրամասնեց Այվազյանը:

Ըստ պատգամավորի՝ ռուս գործարարները հետաքրքրված էին փոխշահավետ համագործակցությամբ, որոնք մասնավորապես ուղղված էին արտահանմանը: «Այսօրվա դրությամբ ունենք այն արտադրանքը, որն արտահանվում է. ոսկի, մոլիբդեն, պղինձ և այլն: Եթե մենք արտահաման ճյուղերն ենք նայում, Հայաստանը միշտ էլ սրանք է արտահանել: Ռուսական շուկա կարտահանվի նաև պատրաստի արտադրանք՝ պահածոներ, կոնյակ, շինանյութ, և այլն»:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53