Լուրեր

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

27.11.2014

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ապրելով սահմանում դժվարագույն պայմաններում՝ մենք մենակ չենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:

Նա ասաց, որ պետության աջակցությունը մշտապես զգում են սահմանամերձ գյուղերի բնակիչները, պաշտպանության նախարարը տասն օրը մեկ լինում է  սահմանապահ գյուղերում:

Ս. Սաղոյանը նաև առաջարկություններ ուներ սահմանամերձ գյուղերի աջակցության վերաբերյալ, գյուղտեխնիկայի խնդիրը, թեև կառավարությունն ապահովում է  սերմացուով, սակայն նաև այլ խնդիրներ կան: Նա նաև առաջարկում է սահմանապահ գյուղերում բնակվող չաշխատող մայրերին երեխաների նպաստ նշանակել:

Չինարիի գյուղապետը նաև կոչ արեց գործարարներին` ներդրումներ կատարել տարածաշրջանում, որը բնակչությանը աշխատատեղերով կապահովի:

Ասուլիսին մասնակից Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն էլ  իր հերթին ասաց, որ թեև սահամանամերձ գյուղերում վերջին տարիներին որոշ խնդիրներ լուծվել են, սակայն դեռևս առաջնային է կենցաղի և ոռոգման ջրի խողովակների արդիականացումն ու ընդլայնումը, Նորաշեն-Մովսես ճանապարհի ասֆալտապատումը:

Նա ևս կոչ արեց զբաղվել տարածաշրջանում գործարարությամբ՝ հիշեցնելով, որ Տավուշի մարզը հարուստ է հատապտուղով ու մրգով:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53