ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
27.11.2014
«Ապրելով սահմանում դժվարագույն պայմաններում՝ մենք մենակ չենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
Նա ասաց, որ պետության աջակցությունը մշտապես զգում են սահմանամերձ գյուղերի բնակիչները, պաշտպանության նախարարը տասն օրը մեկ լինում է սահմանապահ գյուղերում:
Ս. Սաղոյանը նաև առաջարկություններ ուներ սահմանամերձ գյուղերի աջակցության վերաբերյալ, գյուղտեխնիկայի խնդիրը, թեև կառավարությունն ապահովում է սերմացուով, սակայն նաև այլ խնդիրներ կան: Նա նաև առաջարկում է սահմանապահ գյուղերում բնակվող չաշխատող մայրերին երեխաների նպաստ նշանակել:
Չինարիի գյուղապետը նաև կոչ արեց գործարարներին` ներդրումներ կատարել տարածաշրջանում, որը բնակչությանը աշխատատեղերով կապահովի:
Ասուլիսին մասնակից Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն էլ իր հերթին ասաց, որ թեև սահամանամերձ գյուղերում վերջին տարիներին որոշ խնդիրներ լուծվել են, սակայն դեռևս առաջնային է կենցաղի և ոռոգման ջրի խողովակների արդիականացումն ու ընդլայնումը, Նորաշեն-Մովսես ճանապարհի ասֆալտապատումը:
Նա ևս կոչ արեց զբաղվել տարածաշրջանում գործարարությամբ՝ հիշեցնելով, որ Տավուշի մարզը հարուստ է հատապտուղով ու մրգով: