Լուրեր

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՃԵԼ Է

04.11.2014

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՃԵԼ Է

Ռուսաստանում հայկական կարտոֆիլի պահանջարկն ավելացել է: Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին, թե ինչպիսի ծախսեր են անհրաժեշտ՝ դեպի Ռուսաստան հայկական գյուղմթերքի արտահանման ծավալներն ընդլայնելու համար:

Նախարարի խոսքով, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հայկական արտադրանքի արտահանման համար, մասնավորապես՝ Ռուսաստան: «Այդ շուկան միշտ մեզ համար նպատակային է եղել՝ սպառելով մեր ոլորտի արտահանման միջինը 75%-ը»,- հավելեց Սերգո Կարապետյանը: Նա նշեց, որ գերատեսչությունն արդեն 2015-17 թ.թ. գյուղատնտեսական արտադրանքի զարգացման ծրագիր է կազմել: «Մենք արդեն լուրջ աշխատանքներ են կատարում մարզպետերի հետ, որպեսզի ավելացնենք ցանքատարածությունները»,- ասաց նախարարը:

Արտահանումն աճում է արդեն այսօր. բացառությամբ ծիրանի, որը գարնանային ցրտահարությունից տուժել է, մյուս մշակաբույսերը նույն ակտիվությամբ արտահանվել են Ռուսաստան:

«Դա վերաբերում է ոչ միայն մրգերին. այս տարի զգալիորեն մեծացել է նաեւ կարտոֆիլի արտահանումը: Եթե 2013 թվականի հունվար-հոկտեմբերին արտահանվել է 8.900 տոննա կարտոֆիլ, ապա 2014թ.-ի նույն ժամանակահատվածում՝ արդեն 21 հազար տոննա»,- նշեց Սերգո Կարապետյանը:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53