Լուրեր

ԿԱԹԻԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

27.01.2015

ԿԱԹԻԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իսրայելական «Նետաֆիմ» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Գայ Բարնեսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ընկերության տարածաշրջանային ղեկավարի խոսքով`Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, որն իրացնելու համար անհրաժեշտ է կատարել մանրամասն և խորը վերլուծություններ:

Ընկերությունն աշխարհի ավելի քան 110 երկրում իրականացնում է գյուղատնտեսական ծրագրեր և հատկապես մասնագիտացված է ոռոգման կաթիլային համակարգերի ներդրման, ջերմոցային տնտեսությունների պատրաստման ու շահագործման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման հարցերում: Այն Հայաստանում արդեն իսկ իրականացրել է կաթիլային համակարգի ներդրման ծրագրեր:

Նշելով, որ կաթիլային համակարգի ներդրումը Հայաստանում ունի խիստ կարևոր նշանակություն` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկեց ոչ միայն ներդնել իսրայելական արտադրության սարքեր և սարքավորումներ, այլև Հայաստանում հիմնել համատեղ արտադրություն:

«Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար առաջարկում եմ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ներկայացնել երկկողմ համագործակցության ծրագրային կոնկրետ առաջարկություններ,ինչպես նաև ծրագրերի ֆինանսական ներդրումները և ֆինանսավորման պայմանները`  հետագա քննարկումներ կազմակերպելու համար», - ամփոփելով հանդիպումը` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53