ԿՈՇ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ
28.04.2015Ակբա-Կրդիտ Ագրիկոլ բանկի կողմից սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում դեռ անցյալ տարի սկսված նախաձեռնությունը` Հայաստանի Հանրապետության մարզային մանկապարտեզներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և բնապահպանական գաղափարների տարածումը այս տարի ևս շարունակվում է:
Բանկը Կոշ գյուղում գտնվող Արմենակ և Աննա Թադևոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրեց արևային ջրատաքացուցիչներ, որոնք թույլ կտան վերականգնողական կենտրոնում ապահովել երեխաների ամենօրյա բուժական միջոցառումների ընթացքում անհրաժեշտ տաք ջրի կարիքները: Այս մասին բանկի լրատվական ծառայությունից:
Բացի այս արևային, էլեկտրախնայող սարքերը էականորեն կնվազեցնեն կենտրոնի ծախսերը, ինչպես նաև կապահովեն առկա ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը:
Ակբա-Կրդիտ Ագրիկոլ բանկի և վերականգնողական կենտրոնի աշխատակիցները մանկական վերականգնողական կենտրոնի տարածքում իրականացրեցին համատեղ գարնանային ծառատունկ, որի ընթացքում տնկվեցին 100 ծառ:
«Մենք շարունակում ենք արևային ջրատաքացուցիչների տեղադրման գործընթացը, որը սկսել էինք դեռևս անցյալ տարի: Հասարակությանը oրինակ ծառայելու համար արևային ջրատաքացուցիչների տեղադրումը սկսել էինք մեր մասնաճյուղերից:
2014 թ-ին ջրատաքացուցիչներ տեղադրեցինք 6 գյուղերի մանկապարտեզներում և նախակրթարաններում: Այս անգամ որոշել ենք աջակցել Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին՝ գիտակցելով այստեղ բուժվող երեխաներին բուժական գործընթացների համար այդքան անհրաժեշտ տաք ջրի պահանջը: Ջրատաքացուցիչները նաև թույլ կտան վերականգնողական կենտրոնին կրճատել տաք ջրի ստացման համար կատարվող ծախսերը և այդ գումարը ուղղել երեխաների այլ պահանջների բավարարմանը»,- նշել է Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը: