News

ԿՈՇ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ

28.04.2015

ԿՈՇ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ

Ակբա-Կրդիտ Ագրիկոլ բանկի կողմից սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում դեռ անցյալ տարի սկսված նախաձեռնությունը` Հայաստանի Հանրապետության մարզային մանկապարտեզներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և բնապահպանական գաղափարների տարածումը այս տարի ևս շարունակվում է:

Բանկը Կոշ գյուղում գտնվող Արմենակ և Աննա Թադևոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրեց արևային ջրատաքացուցիչներ, որոնք թույլ կտան վերականգնողական կենտրոնում ապահովել երեխաների ամենօրյա բուժական միջոցառումների ընթացքում անհրաժեշտ տաք ջրի կարիքները: Այս մասին բանկի լրատվական ծառայությունից: 

Բացի այս արևային, էլեկտրախնայող սարքերը էականորեն կնվազեցնեն կենտրոնի ծախսերը, ինչպես նաև կապահովեն առկա ռեսուրսների  օգտագործման օպտիմալացումը:

Ակբա-Կրդիտ Ագրիկոլ բանկի և վերականգնողական կենտրոնի աշխատակիցները մանկական վերականգնողական կենտրոնի  տարածքում իրականացրեցին համատեղ գարնանային ծառատունկ, որի ընթացքում տնկվեցին 100 ծառ:

«Մենք շարունակում ենք արևային ջրատաքացուցիչների տեղադրման գործընթացը, որը սկսել էինք դեռևս անցյալ տարի: Հասարակությանը oրինակ ծառայելու համար արևային ջրատաքացուցիչների տեղադրումը սկսել էինք մեր մասնաճյուղերից:
2014 թ-ին ջրատաքացուցիչներ տեղադրեցինք 6 գյուղերի  մանկապարտեզներում և նախակրթարաններում: Այս անգամ որոշել ենք աջակցել Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին՝ գիտակցելով այստեղ բուժվող երեխաներին բուժական գործընթացների համար այդքան անհրաժեշտ տաք ջրի պահանջը: Ջրատաքացուցիչները նաև թույլ կտան վերականգնողական կենտրոնին կրճատել տաք ջրի ստացման համար կատարվող ծախսերը և այդ գումարը ուղղել երեխաների այլ պահանջների բավարարմանը»,- նշել է Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53