Լուրեր

ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

01.04.2015

ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Շարունակելով աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Մեղրի և Ագարակ քաղաքները: Մեղրիում ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Մեղրիի զինկոմիսարի, ոստիկանության և ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման նպատակով Մեղրիում 5 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցման հարցը, համայնքին աղբատար մեքենայի տրամադրման, մշակույթի տան, մանկապարտեզի և զբոսայգու տարածքից արտեզիան ջրի հեռացման խնդիրները:

Քննարկվել է նաև տարածաշրջանում անտառային հրդեհները մարելու նպատակով տեղի հրշեջ-փրկարարական ծառայությանը մեծ տարողությամբ հրշեջ մեքենայի տրամադրման հարցը: Խորհրդակցության աշխատանքային խումբն անդրադարձել է նաև նոր տրանսֆորմատորային կայանի կառուցման խնդրին:

Ագարակ քաղաքի առկա խնդիրների քննարկման ընթացքում մասնավորապես խոսվել է համայնքի համար մարզադահլիճի կառուցման մասին: ՏԿԱԻ նախարարը քաղաքապետերին հանձնարարել է հնչեցված խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացնել կոնկրետ ծրագիր և հաշվարկներ:

Նախարար Երիցյանն այցելել է նաև Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մասը կազմող Սյունիքի 5 համայնքները (Տաթև, Սվարանց, Տանձատափ, Քաշունի, Հալիձոր), հանդիպել տեղի բնակիչների հետ և քննարկել համայնքների խոշորացման ծրագիրը:

Պատասխանելով գյուղացիներին հուզող հարցերին՝ նախարար Երիցյանը մասնավորապես նշել է, որ համայնքների խոշորացման ծրագիրը որևէ փաստաթղթային բարդություն չի առաջացնելու գյուղացիների համար:

«Յուրաքանչյուր գյուղ ունենալու է իր ղեկավարը, որը լիազորված կլինի տեղեկանքներ տրամադրել տեղի բնակչին և գյուղացին ստիպված չի լինի անհրաժեշտ փաստաթղթի համար երկար ճանապարհ կտրել»,-ասել է Ա. Երիցյանը:

Սյունիքի մարզում աշխատանքային այցի 2-րդ օրը ՏԿԱԻ նախարարը մասնակցելու է Սյունիքում մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը և մարզխորհրդի նիստին:





Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53