News

ԵԱՏՄ-ՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ Է ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

22.07.2015

ԵԱՏՄ-ՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ Է ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵԱՏՄ տարածքում այս տարի տնտեսական աճ է սպասվում միայն Հայաստանում։ Թեև ենթադրվում է, որ այն մեծ չի լինի, այնուհանդերձ միության կազմում ընդգրկված մյուս երկրների համեմատ տնտեսական աճի կանխատեսումները դրական են։ Մի բան, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ տնտեսական անբարենպաստ իրավիճակում գործընթացներն ակտիվացնելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերն ավելի արդյունավետ են եղել։ Այլապես նույն խնդիրների առկայության պայմաններում Հայաստանում ևս սպասումներ կլինեին բացասական։

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով համագործակցության տարածքում ընդգրկված բոլոր երկրները հայտնվել են միևնույն տնտեսական դժվարությունների առջև։ Սակայն ի տարբերություն Հայաստանի, ԵԱՏՄ անդամ  որևէ այլ երկրներում այս տարի չկան աճի սպասումներ։ Խոսքը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի և Ղազախստանի մասին է։

Ամենամեծ անկումը կանխատեսվում է Բելառուսում։ Ենթադրվում է, որ այն 4 տոկոսից բարձր կլինի։ Սա ոչ թե միջազգային ֆինանսական կառույցների, այլ ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության գնահատականն է։

Ռուսաստանում անկման սպասումները 2,8 տոկոսի սահմաններում են։ Ղազախստանի տնտեսության վերաբերյալ ևս դրական կանխատեսումներ չկան՝ չնայած այս դեպքում ակնկալվում է անկման համեմատաբար ավելի փոքր մակարդակ։ Ենթադրվում է, որ այն կլինի 1,9 տոկոսի շրջակայքում։

ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների վերաբերյալ արված այս կանխատեսումները հիմնականում համընկնում են միջազգային կառույցների գնահատականներին։ Նույնը վերաբերում է նաև Հայաստանին, որտեղ ԵԱՏՄ տնտեսական կառույցները սպասում են Համախառն ներքին արդյունքի 0,9 տոկոսանոց ավելացում։ Այն գրեթե համարժեք է ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ Հայաստանի կառավարության առաջիկա 4 տարիներին միջինժամկետ ծախսերի ծրագրով արված կանխատեսումներին։ Թեև վարչապետ Հ. Աբրահամյանը բազմիցս հայտարարել է աճի շատ ավելի բարձր մակարդակ ապահովելու ակնկալիքների մասին։

Որքանով դա կիրականանա, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, կառավարությունը, կարծես, հնարավոր ամեն ինչ անում է այդ նպատակին հասնելու համար։

Կանխատեսվում է, որ ԵԱՏՄ ընդհանուր տնտեսությունը ռեցեսիայից դուրս կգա միայն հաջորդ տարի։ Բայց տնտեսական աճի շատ մեծ սպասումներ չկան նաև 2016թ. համար։ Սպասվում է, որ այդ տարի նոր տնտեսական տարածքին անդամագրված երկրների ՀՆԱ-ն կավելանա այնքան, որքան 2015թ. Հայաստանի տնտեսության աճի ակնկալիքն է։





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53