News

ՖԻՆՆԱԽԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱԿԱՏԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ 122 ԴԵՊՔ

29.07.2015

ՖԻՆՆԱԽԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱԿԱՏԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ 122 ԴԵՊՔ

ՀՀ Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 336 ստուգում, հայտնաբերել է պետբյուջե լրացուցիչ գանձման ենթակա 4.4 մլրդ դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 2.2 միլիարդ դրամով: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից:

Առանց ուղեկցող փաստաթղթերի կամ սահմանված կարգի համաձայն ուղեկցող փաստաթղթերը չգրանցելու հետ կապված` կազմվել է 1094 վարչական ակտ` 453.3 մլն դրամ գումարով, իրականացրել է 175 մասնակի ստուգում՝ հայտնաբերելով պետբյուջե վճարման ենթակա 44.2 մլն դրամ գումար:

ՕՀ վարչությունն առաջին վեց ամիսներին հայտնաբերել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու 122 և առանց լիցենզիայի գործունեության 5 դեպք: Տարեսկզբից ուսումնասիրվել է շրջանառության հարկի դաշտում աշխատող և 40 մլն-ից մինչև 58.35 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Օպերատիվ հետախուզության վարչության կողմից 324 դեպքով նյութեր են ուղարկվել Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման ու Քննչական վարչություններ. 9 դեպքով հարուցվել են քրեական գործեր:

Հայտնաբերված գումարներից պետական բյուջե է վճարվել մոտ 1.6 մլրդ դրամ:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53