News

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԲՐՈՒՍԵԼՈՒՄ

12.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԲՐՈՒՍԵԼՈՒՄ

Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում նախօրեին տեղի է ունեցել «Համագործակցության հնարավորությունները Հայաստանի և Բելգիայի միջև» գործարար համաժողովը, որին մասնակցել են 45 բելգիական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Բրյուսելի առևտրաարդյունաբերական պալատը, Վալոնիայի արտահանումների և ներդրումների գործակալությունը և Ֆլանդրիայի ներդրումների և առևտրի գործակալությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Բելգիացի գործարարները և համապատասխան գործակալությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել համաժողովի նկատմամբ՝ պայմանավորված ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, որի համատեքստում նրանք մեր երկիրը դիտարկում են որպես կամուրջ՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա:

Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը «Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» թեմայով իր շնորհանդեսում բելգիացի գործարարներին ներկայացրել է Հայաստանի գործարար մթնոլորտի գրավչությունը, ներդրումային հնարավորությունները և համագործակցության հեռանկարները:

«Շատ կարևոր միջոցառում էր Հայաստանի ներդրումային միջավայրը և հնարավորությունները ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի և Բելգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները և ներդրումները խթանելու համար»,- կարևորելով համաժողովի արդյունքները, նշել է Արման Խաչատուրյանը:

Միջոցառման համակազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Բելգիայում Հայաստանի դեսպանատունը և Եվրոպական միությունում Հայաստանի առևտրական կցորդը:





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53