News

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԸ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԻ 6 ՏՈԿՈՍՈՎ

19.02.2015

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԸ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԻ 6 ՏՈԿՈՍՈՎ

Կառավարությունն ավելացնում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալը։ Եթե մինչև հիմա գյուղվարկերը սուբսիդավորվում էին 4-6 տոկոսով՝ կախված համայնքների կարիքավորության աստիճանից, ապա այս տարի բոլոր վարկերը կփոխհատուցվեն 6 տոկոսով։

Այլ կերպ ասած, գյուղվարկերի տոկոսների մարման ծանրաբեռնվածությունն այդքանով ստանձնում է կառավարությունը։ Այդ նպատակով ավելացվել է պետական բյուջեով նախատեսված գումարը։ Անցած տարվա 872,5 մլն դրամի փոխարեն 2015թ. համար պլանավորված է ավելի քան 1 մլրդ 163 մլն դրամ։ Սա գրեթե 33 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա գումարը։

Գյուղվարկերի սուբսիդավորումը կարևոր քայլ է գյուղացիական տնտեսությունների աջակցության առումով։ Դրանով զգալիորեն թեթևանում է վերջիներիս տրամադրվող վարկերի ծանրաբեռնվածությունը։ Մինչև հիմա գյուղվարկերը տրամադրվել են 14 տոկոս տոկոսադրույքով։ Եթե հաշվի առնենք, որ դրա 6 տոկոսի մարման պարտավորությունը ստանձնում է կառավարությունը, ապա ստացվում է, որ դրանք դառնում են 8 տոկոսանոց վարկեր։

Իհարկե, 8 տոկոսը ևս փոքր չէ, բայց դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ իրավիճակը, եթե կառավարությունը հանդես չգար նման նախաձեռնությամբ։ Պատահական չէ, որ դրա արդյունքում վերջին տարիներին զգալիորեն ավելացել են գյուղացիների կողմից ներգրավող վարկային միջոցները։

Ինչպես հայտնի է, գյուղացիական տնտեսությունները գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումից օգտվում են՝ սկսած 2011թ.։ Այս ընթացքում տրամադրվել է ավելի քան 69 մլրդ դրամի վարկ։ Պետության կողմից սուբսիդավորված գումարը հասնում է 2,4 մլրդ դրամի։

Գյուղվարկերի տոկոսադրույքների փոխհատուցման, ինչպես նաև այլ օժանդակությունների՝ մատչելի պարարտանյութեր, սերմացու, վառելիք տրմադրելու  միջոցով կառավարությունն ակնկալում է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը և ոլորտի արտադրության ծավալների ավելացմանը։ Հատկապես որ, գյուղմթերքների իրացման համար ստեղծվել է բարենպաստ միջավայր՝ Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամագրումից հետո։





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53