News

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՆԱև ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ

18.11.2014

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՆԱև ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ

Բիզնես գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելուց բացի, կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքների բնակչությանը տրամադրել նաև ուղղակի սոցիալական աջակցություն։ Խոսքը մասնավորապես գազի, ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի վարձավճարների մասնակի փոխհատուցման, ինչպես նաև գույքահարկից և հողի հարկից ընդհանրապես ազատելու մասին է։

Եթե գույքահարկի և հողի հարկի դեպքում կառավարությունը պատրաստվում է ամբողջությամբ ստանձնել գյուղացիների պարտավորությունների բեռը, ապա գազի, ջրի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման չափերը դեռևս հստակեցված չեն։ Ելնելով մի շարք առանձնահատկություններից և բյուջեի հնարավորություններից՝ փոխհատուցման չափերը և վճարման կարգը ամեն տարի կորոշի կառավարությունը։

Սակայն միայն նշվածով չի սահմանափակվի սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական օգնությունը։ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված բնակիչները կստանան անվճար բուժման հնարավորություն։ Պետությունը պարտավորվում է մեկամսյա ժամկետում համարժեք բնակարանով ապահովել նաև ռազմական գործողությունների պատճառով օթևանից զրկված քաղաքացիներին։ Որոշ դեպքերում սահմանամերձ համայնքի բնակիչները կստանան միանվագ ֆինանսական օգնություն։ Այս բոլոր ծախսերը կկատարվեն պետական բյուջեի միջոցների հաշվին։

Սրանով, ըստ էության, ամբողջանում են սահմանամերձ համայնքներում կուտակված սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները։ Մի կողմից՝ փորձ է արվում այս տարածքներում խթանել տնտեսական գործունեությունը, մյուս կողմից՝ որոշակիորեն թեթևացվում է բնակչության սոցիալական բեռը։

Ժամանակին, երբ կառավարությունը մերժեց սահմանամերձ համայնքների բնակչությանը սոցիալական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ պատգամավոր Ն. Փաշինյանի ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, տպավորություն ստեղծվեց, որ գործադիրը բավարարվելու է միայն տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված քայլերով։ Սակայն արդեն անցած շաբաթվա վերջին հրավիրված արտահերթ նիստում կառավարությունը հավանություն տվեց նաև §Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին¦ օրենքի նախագծին։

Չնայած պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում հնչեցին դժվոհություններ, որ գործադիրը չկատարեց իր խոստումը և սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քայլերը չներառեց հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում, այնուհանդերձ այդ մտահոգությունները չարդարացան։

Կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրերը սկսել հաջորդ տարվա սկզբից։ Այն կգործի առաջիկա երեք տարիների համար։ Բայց չի բացառվում, որ շարունակվի նաև հատագայում։

Ծրագրում ներառվելու են 31 համայնքներ։ Թե որքան կարժենա սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական օժանդակությունը, կառավարությունն առայժմ չի բացում փակագծերը։ 





Video Blog
Publications
Workshop10:5422.01.2016Ms Khalida Bouzar, Director of the Near East, North Africa, Europe and Central Asia division in...
20 Year Collaboration between the IFAD and the Republic of Armenia Continues09:4704.11.2015Recently the National Assembly of Armenia ratified the loan agreement for the new Infrastructure...
News
11:4001.03.2021
11:3808.06.2018
CONVERSE BANK TO PROVIDE SUBSIDIZED LOANS FOR ESTABLISHMENT OF ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS11:0009.02.2018RA Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Converse Bank's Corporate Business Director...
SUBSIDY PROGRAMS FOR INTENSIVE ORCHARDS, ANTI-HAIL NETS AND DRIP IRRIGATION SYSTEMS LAUNCHED15:3929.01.2018Deputy Minister of Agriculture Ashot Harutyunyan, Deputy Chief Executive Officer of ACBA-Credit...
STATE SUPPORT PROGRAM FOR AGRICULTURAL MACHINERY LEASING IN ARMENIA APPROVED16:4225.04.2017The government has approved the State Support Program for Agricultural Machinery Leasing in the...
AGRICULTURAL LENDING PROGRAM TO BE CONTINUED16:1831.03.2017Spring sowing has already begun in the villages, and the Ministry of Agriculture calculates the...







Exchange Rates
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53