Ենթակառուցվածքների և Գյուղֆինանսավորման աջակցության

7. Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր


 

 

  Ծրագրի ընդհանուր խնդիրն է բարելավել ընտրված առավել աղքատ  գյուղական տարածքների բնակչության սոցիալ–տնտեսական վիճակը՝ նրանց համար աշխատանքի ու եկամուտներ ձեռքբերելու հնարավորություններ` ստեղծելով գյուղատնտեսական արտադրության համակարգի և շուկայական արտադրության արժեշղթայի առաջընթաց ու հետընթաց` կապերի հզորացման ճանապարհով:

 

  Ծրագիրն ունի 4 բաղադրիչ. (i) Գյուղական ֆինանսավորում, (ii) Գյուղական տարածքների ջրամատակարարման համակարգեր, (iii) Ֆերմերների իրազեկում և աջակցություն և (iv) Ծրագրի կառավարում:

 

  Գյուղական ենթակառուցվածքներ բաղադրիչը կիրականացվի ՀՀ 7 մարզերում՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի, որոնք Հայաստանի Հանրապետության աղքատության  առավել բարձր մակարդակ ունեցող տարածքներն են, բայց միևնույն ժամանակ գյուղատնտեսական ներուժ ունեն: Գյուղական ֆինանսավորման բաղադրիչը կգործի Հանրապետության ողջ տարածքում:


  Ծրագրի ներդրումային և աճողական ընթացիկ ծախսերը, ներառյալ՝ չնախատեսված ծախսերը, կազմում են 52.8 միլիոն ԱՄՆ դոլար (21.3  միլիարդ ՀՀԴ), որից 22%-ը կտրամադրվի բաղադրիչ 1-ին (վարկեր և ներդրումներ) և 68%-ը Բաղադրիչ 2-ին (ենթակառուցվածքներ): Ֆիզիկական և ֆինանսական չնախատեսված ծախսերը հաշվարկվել են ծրագրի ընդհանուր ծախսերի 12%-ի չափով: Ծրագրի կառավարման ծախսերը կազմում են ընդհանուր 8%-ը:

 

  ԳԶՄՀ-ի (IFAD) ֆինանսավորումը կկազմի 11.35 մլն ԱՄՆ դոլար, որը  կներառի 11 մլն ԱՄՆԴ փոխառություն և 0.35 մլն ԱՄՆԴ դրամաշնորհ (Ծրագրի արժեքի մոտ 21%-ը), իսկ ՕՄԶՀ-ի (OFID) ֆինանսավորումը կկազմի 25 մլն ԱՄՆԴ Կառավարության համաֆինանսավորումը նախնական հաշվարկվել է 10.1 մլն ԱՄՆԴ (19%):

 

«Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում»  Ծրագիր (ԳՄԶՀ/ ԳԷՀ)


Գյուղատնտեսության զարգացման միջազգային Հիմնադրամը (ԳԶՄՀ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ) համատեղ  կիրականացնեն «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» ծրագիրը:  Ծրագիրը կիրականացվի Հանրապետության 3 մարզերում: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 4.3 մլն ԱՄՆ դոլար: 



Ծրագրին առնչվող փաստաթղթեր


ԳԷՀ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ


ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ




Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53