2. Հյուսիս արևմտյան շրջանների գյուղատնտեսության զարգացման ծրագիր
Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերը Հայաստանի ամենախոցելի տարածաշրջանների թվում են: Եվ դրա համար էլ ԳԶՄՀ-ն իր ներդրումներն ուղղեց այդ երեք մարզերին՝ նպատակ դնելով նպաստել գյուղական բնակչության կենսամակարդակի և սննդի անվտանգության բարելավմանը: Ծրագրի ներդրումները ուղղվեցին մասնավոր արտադրության խթան- մանը՝ մասնավորապես սերմարտա- դրության և անասնապահության ոլորտներում: Իրականացվեց նաև ոռոգման համակարգերի վերականգնման/ կառուցման աշխատանքներ, որոնց շնորհիվ մոտ 7000 հա հողատարածք կրկին ոռոգելի դարձավ: Աջակցություն ցուցաբերվեց ջրօգտագործողների միություններին, որպեսզի նրանք ի վիճակի լինեն լիարժեք տնօրինել ոռոգման ներքին համակարգերը: ՀԳՓԲ-ի միջոցով ծրագիրը կարճաժամկետ վարկեր տրամադրեց մոտ 10.000 ֆերմերների, որոնք ծրագրային համայնքների գյուղական միավորումների անդամներ էին:
Փոխառություն` # - I-561-AM
Ծրագրի ընդհանուր արժեքը` 20.4 միլիոն ԱՄՆԴ
ԳԶՄՀ փոխառությունը` 15.5 միլիոն ԱՄՆԴ
Ուժի մեջ է մտել` 26/04/2001
Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ