8. Գյուղական կարողությունների ստեղծում ծրագիր (ԳԿՍԾ)
2016թ. հաջողությամբ ավարտվել է ԳՏՏԶ ԾԻգ-ի հերթական Ծրագիրը, որն ուղղված էր գյուղական աղքատության նվազեցմանը:
Ծրագրի հիմնական նպատակներն էին` ստեղծել տնտեսապես կենսունակ պտղի և ընկուզեղենի ոլորտ` հետադարձ կապեր ստեղծելով աղքատ գյուղական փոքր տնտեսությունների հետ, ներդնել ժամանակակից այգեգործական փորձ, ստեղծել ժամանակակից ցուցադրական պտղատու այգիներ, աջակցություն ցուցաբերել այգեգործության արժեքային ամբողջ շղթային, ստեղծել հատուկ ֆինանսական պրոդուկտ պտղատու այգիների ստեղծման համար, վերականգնել գյուղական տարծքների ենթակառուցվածքները, ստեղծել ֆինանսական վարկային հատուկ պրոդուկտ պայմանագրային հարաբերությունների մեջ չգտնվող ֆերմերների կողմից նոր պտղատու այգիների ստեղծման համար:
Ծրագրի ֆինանսական միջոցները կազմում են շուրջ 52 մլն ԱՄՆ դոլար, որից`
ԳԶՄՀ – շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար (այդ թվում` 500,000 ԳԶՄՀ Դրամաշնորհ)
ՕՖԻԴ - 20 մլն ԱՄՆ դոլար
ԴԱՆԻԴԱ – շուրջ 4.2 մլն ԱՄՆ դոլար (Դրամաշնորհ)
ՀՀ Կառավարություն- շուրջ 11 մլն. ԱՄՆ դոլար
Շահառուներ – շուրջ 3 մլն. ԱՄՆ դոլար
ԳԿՍԾ Բաղադրիչներն են`
- Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրության ոլորտին
- Գյուղական ենթակառուցվածքներ
- Ծրագրերի կառավարում
- Գյուղական ֆինանսավորում (Այգեգործության վարկեր)
ԳԿՍԾ-ն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերը:
Ծրագրի` պտղի և ընկուզեղենի արտադրության ոլորտի զարգացման բաղադրիչը կիրականացվի միայն Հայաստանի Տավուշի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում:
Ավելին...
Ծրագրի ավարտական հաշվետվություն