5. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր
Ծրագրի նպատակն էր առավել աղքատ 7 լեռնային մարզերի գյու- ղական բնակչության եկամուտնե- րի կայուն աճը, որին հասնելու համար նախատեսված էր ստեղ- ծել ֆինանսական առավել մատչելի վարկային պրոդուկտներ`աշխա-տանքային կապիտալի և ներդրումների համար:
Գյուղական ձեռնարկատիրության ֆինանսավորում բաղադրիչի նպա- տակն էր գյուղական արտադրող- ների և ձեռնարկատերերի համար մատչելի դարձնել համապատասխան ֆինանսական պրոդուկտները:
Վարկային միջոցների ԳԶՄՀ մասնաբաժինը տրամադրվեց նախավորակում անցած բանկերի և այլ իրավասու ֆինանսական կառույցների` որպես վերաֆինանսավորման կապիտալ: Կապիտալը ֆինանսական կազմակերպություններին տրամադըր- վեց նորաստեղծ գրասենյակի` Գյուղական ֆինանսավորման կառույցի միջոցով: Նախատեսված էր վարկային 2 տիպի պրոդուկտ՝ մինչև 5000 ԱՄՆԴ վարկեր՝ ընտանեկան գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական միկրոձեռնարկատիրական գործունեության համար և 5000-150.000 ԱՄՆԴ վարկեր գյուղական փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար: Վարկերի ընդունելի նպատակները ներառում էին գյուղատնտեսական արտադրության ինտենսիֆիկացում, անասնապահության ընդլայնում, անհատներին առևտրային ծառայություններ տրամադրելու նպատակով մեքենա-տրակտորային պարկի ստեղծում և վերամշակման փոքր ձեռնարկությունների զարգացում: Տնտեսապես հիմնավորված ենթակառուցվածքներ բաղադրիչի հիմնական նպատակն էր բարելավել մատակարար-արժեքային շղթայի գործունեության արդյունավետությունը՝ հիմնական ենթակառուցվածքների թերությունների վերացման ճանապարհով:
Փոխառություն` # - I-455-AM
Ծրագրի ընդհանուր արժեքը` 15.2 միլիոն ԱՄՆԴ
ԳԶՄՀ փոխառությունը` 13.0 միլին ԱՄՆԴ
Ուժի մեջ է մտել` 04/12/1997
Ավելին...
Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր
Ծրագրում ներառված համայնքների ցանկ