7. Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր
Ծրագրի ընդհանուր խնդիրն է բարելավել ընտրված առավել աղքատ գյուղական տարածքների բնակչության սոցիալ–տնտեսական վիճակը՝ նրանց համար աշխատանքի ու եկամուտներ ձեռքբերելու հնարավորություններ` ստեղծելով գյուղատնտեսական արտադրության համակարգի և շուկայական արտադրության արժեշղթայի առաջընթաց ու հետընթաց` կապերի հզորացման ճանապարհով:
Ծրագիրն ունի 4 բաղադրիչ. (i) Գյուղական ֆինանսավորում, (ii) Գյուղական տարածքների ջրամատակարարման համակարգեր, (iii) Ֆերմերների իրազեկում և աջակցություն և (iv) Ծրագրի կառավարում:
Գյուղական ենթակառուցվածքներ բաղադրիչը կիրականացվի ՀՀ 7 մարզերում՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի, որոնք Հայաստանի Հանրապետության աղքատության առավել բարձր մակարդակ ունեցող տարածքներն են, բայց միևնույն ժամանակ գյուղատնտեսական ներուժ ունեն: Գյուղական ֆինանսավորման բաղադրիչը կգործի Հանրապետության ողջ տարածքում:
Ծրագրի ներդրումային և աճողական ընթացիկ ծախսերը, ներառյալ՝ չնախատեսված ծախսերը, կազմում են 52.8 միլիոն ԱՄՆ դոլար (21.3 միլիարդ ՀՀԴ), որից 22%-ը կտրամադրվի բաղադրիչ 1-ին (վարկեր և ներդրումներ) և 68%-ը Բաղադրիչ 2-ին (ենթակառուցվածքներ): Ֆիզիկական և ֆինանսական չնախատեսված ծախսերը հաշվարկվել են ծրագրի ընդհանուր ծախսերի 12%-ի չափով: Ծրագրի կառավարման ծախսերը կազմում են ընդհանուր 8%-ը:
ԳԶՄՀ-ի (IFAD) ֆինանսավորումը կկազմի 11.35 մլն ԱՄՆ դոլար, որը կներառի 11 մլն ԱՄՆԴ փոխառություն և 0.35 մլն ԱՄՆԴ դրամաշնորհ (Ծրագրի արժեքի մոտ 21%-ը), իսկ ՕՄԶՀ-ի (OFID) ֆինանսավորումը կկազմի 25 մլն ԱՄՆԴ Կառավարության համաֆինանսավորումը նախնական հաշվարկվել է 10.1 մլն ԱՄՆԴ (19%):
«Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» Ծրագիր (ԳՄԶՀ/ ԳԷՀ)
Գյուղատնտեսության զարգացման միջազգային Հիմնադրամը (ԳԶՄՀ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ) համատեղ կիրականացնեն «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» ծրագիրը: Ծրագիրը կիրականացվի Հանրապետության 3 մարզերում: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 4.3 մլն ԱՄՆ դոլար:
Ծրագրին առնչվող փաստաթղթեր
ԳԷՀ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ
ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ