3. Գյուղական ծառայությունների ծրագիր
Ծրագիրը՝ ԳԶՄՀ աղքատության նվազեցման և ՀՀ Կառավարության նմանատիպ ռազմավարության հա- մապատասխան, խնդիր էր դրել աջակցել գյուղատնտեսության զար- գացմանը՝ ոռոգման համակարգերի վերականգնման և սերմարտադրութ- յան խթանման միջոցով: Թեև ծրագիրն ընդգրկում էր Հանրա- պետության ողջ տարածքը, սակայն հիմնական աջակցությունը նպա- տակաուղղվում էր առավել ազքատ և խոցելի տարածաշրջաններին: Միկրոֆինանսավորման ծրագրերի շնորհիվ աջակցություն էր ցուցաբերվում այն գյուղական տնտեսություններին, ովքեր հնարավորություն չունեին ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվել: Ծրագրի խնդիրներից էր սերմարտադրությունը, դրա սերտիֆիկացման և մասնավոր ոլորտի տնտեսություններին բաշխման կազմակերպումը: Հատուկ աջակցություն ցուցաբերվեց Ջրօգտագործողների միությունների կազմակերպմանն ու հզորացմանը՝ որպես ոռոգման համակարգերի կառավարման և սպասարկման գործիք: Միկրոֆինան- սավորումը հիմնականում ուղղվում էր ոչ գյուղատնտեսական գործունեության խթանմանը՝ գյուղական տարածքներում: Այն հիմնականում իրականացվում էր գյուղական միավորումների և Հայաստանի գյուղփոխօգնության բանկի միջոցով:
Փոխառություն` # - I-653-AM
Ծրագրի ընդհանուր արժեքը` 28.7 միլիոն ԱՄՆԴ
ԳԶՄՀ փոխառությունը` 15.3 միլիոն ԱՄՆԴ
Ավելին...
Գյուղական ծառայությունների ծրագիր
Ծրագրում ներառված համայնքների ցանկ